Եղանակը Հայաստանում
մայիսի 13 • 10:43, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

 Մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ը հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ 

Հանրապետության տարածքում`

Մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-ի ցերեկը, 14-ին աստիճանաբար կնվազի ևս 3-6 աստիճանով, 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Հհ 13.05

Երևան քաղաքում` 

Մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ն առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 13.5

Երևան քաղաքի մայիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    31.5°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         1.8°C (2008թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`   17.4°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 13.05
Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի նվազում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ