Եղանակը Հայաստանում
մարտի 13 • 09:52, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Մարտի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 13-ի ցերեկը, 14-18-ն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Մարտի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մարտի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24°C (2023թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -12.2°C (1985թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.6°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ