Եղանակը ՀայաստանումԻրազեկում
դեկտեմբերի 12 • 10:32, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ը, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ 

Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 12-13-ը՝ 17-20 մ/վ, դեկտեմբերի 14-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 14-ի ցերեկը՝ 2-4 աստիճանով։

Screenshot 2024 12 12 141859

Երևան քաղաքում` 

Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի և 14-ի գիշերը, 17-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 13-14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի  13-ին  առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 14-ին սպասվում է նաև  քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։

Screenshot 2024 12 12 141949

Երևան քաղաքի դեկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    13.4°C (1965թ.)
  •  Օդի նվազագույն ջերմաստիճան`    -16.2°C (1956թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    0.6°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Screenshot 2024 12 12 142038

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ