Եղանակը Հայաստանում
մայիսի 12 • 10:29, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մայիսի 13-15-ը հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 12-ի և 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 12-15-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 12-ի ցերեկը, 13-15-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, 16-17-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Հհ 12.05

Երևան քաղաքում`

Մայիսի 12-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ն առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 12.05

Երևան քաղաքի մայիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    31.5°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        3.8°C (1981թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    17.2°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 12.05

Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:


ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ