Եղանակը ՀայաստանումԻրազեկում
փետրվարի 12 • 10:36, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն։
Երևան քաղաքի փետրվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.4°C (1979թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.6°C (1972թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.8°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ