Եղանակը ՀայաստանումԻրազեկում
նոյեմբերի 12 • 10:21, 2024
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 12-ի և 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումններ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ 13-15-ը, 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`
Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է կարճատև անձրև։

Երևան քաղաքի նոյեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.2°C (1980թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -7.1°C (1956թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 6.4°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ