Եղանակը Հայաստանում
ապրիլի 11 • 10:15, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ն առանձին շրջաններում, 15-16-ը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8 մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ապրիլի 11-ին` 18-23 մ/վ, 12-ին, 15-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։

Հհ 11.04

Երևան քաղաքում` 

Ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ը սպասվում է կարճատև անձրև, 15-16-ն՝ անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ։

Երևան 11.04

Երևան քաղաքի ապրիլի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  •  Օդի առավելագույն ջերմաստիճան`    28°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -7.7°C (1997թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`   12.2°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Սևան 11.04

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, իսկ հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերի մեծ մասում՝ ջրի ելքերի նվազում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ