Եղանակը ՀայաստանումԻրազեկում
հոկտեմբերի 11 • 10:40, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`  

Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-13-ը, 15-16-ն առանձին շրջաններում, 14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով, 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

10 11 Armenia

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 11-ի կեսօրից հետո, 12-13-ը, 15-16-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

10 11 Yerevan

Երևան քաղաքի հոկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.                     

  •    Օդի առավելագույն ջերմաստիճան`                  27.2°C (2002թ.)
  •    Օդի նվազագույն ջերմաստիճան`                        1.2°C (1957թ.)
  •    Օդի միջին օրական ջերմաստիճան`                14.8°C

 

  ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Screenshot 2024 10 11 150617
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ