Եղանակը ՀայաստանումԻրազեկում
դեկտեմբերի 10 • 09:42, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 11-13-ն Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ 

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, դեկտեմբերի 12-14-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ 

Screenshot 2024 12 10 133111

Երևան քաղաքում` 

Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-ին, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների  եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 11-13-ն առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հաստվածներում հնարավոր է մառախուղ։

Screenshot 2024 12 10 133151

Երևան քաղաքի դեկտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    18.5°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       -12.1°C (1994թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`     1°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Screenshot 2024 12 10 133239
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ