Եղանակը Հայաստանում
հունիսի 10 • 10:03, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Հունիսի 10-ի ցերեկը, 11-13-ի կեսօրից հետո, 14-ի և 15-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 11-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 10-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, հունիսի 11-14-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Հհ 10.06

Երևան քաղաքում` 

Հունիսի 10-ի ցերեկը,12-15-ի երեկոյան և 15-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 10.06

Երևան քաղաքի հունիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    35.2°C (2006թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         8.5°C (1976թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    21.4°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան .10.06

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ