Եղանակը ՀայաստանումԻրազեկում
հունվարի 10 • 10:45, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`
 
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Հունվարի 10-11-ը Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանը հունվարի 12-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։

Հհ 10.01

Երևան քաղաքում` 

Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ին սպասվում են տեղումներ։ 

Երևան 10.01

Երևան քաղաքի հունվարի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝     12°C (1997թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -26.6°C (1957թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    -4.5°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 10.01
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ