Եղանակը ՀայաստանումԻրազեկում
դեկտեմբերի 09 • 09:59, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ 

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, դեկտեմբերի 12-14-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Screenshot 2024 12 09 133454Երևան քաղաքում` 

Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։ Առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հաստվածներում հնարավոր է մառախուղ։

Screenshot 2024 12 09 133555


Երևան քաղաքի դեկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    21.4°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -11.4°C (1994թ.)
  •   Օդի միջին օրական ջերմաստիճան`    1.3°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Screenshot 2024 12 09 133643

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ