Եղանակը Հայաստանում
ապրիլի 09 • 09:53, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Ապրիլի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-14-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ապրիլի 11-14-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 9-11-ը` 18-22 մ/վ, 12-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։

Հհ 09.04

Երևան քաղաքում` 

Ապրիլի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Երևան 09.04

Երևան քաղաքի ապրիլի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    26°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       -2.4°C (1997թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    11.9°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 09.04

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի մեծացում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ