Եղանակը ՀայաստանումԻրազեկում
նոյեմբերի 08 • 10:15, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-10-ը, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ի կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում  են  տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին՝ հյուսիսարևմտյան`  2-5 մ/վ։

Օդի  ջերմաստիճանը  նոյեմբերի 11-12- ը հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով:

Screenshot 2024 11 08 135908


Երևան քաղաքում`

Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-10-ը, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ի երեկոյան ժամերին և 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև:

Screenshot 2024 11 08 135952

Երևան քաղաքի նոյեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`     19°C (2001թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -7.3°C (1973թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    7.6°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Screenshot 2024 11 08 135800

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ