հոկտեմբերի 08 • 10:44, 2024
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 8-ի, 11-13-ի կեսօրից հետո և երեկոյան ժամերին, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 8-ի, 11-13-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.7°C (2016թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.7°C (1971թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.0°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ