Եղանակը ՀայաստանումԻրազեկում
հունվարի 07 • 10:23, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան և Շիրակի դաշտերում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում`
Հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունվարի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.3°C (1966թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -24°C (1983թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.2°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ