Եղանակը Հայաստանում
հունիսի 05 • 10:21, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Հունիսի 5-ի ցերեկը, 8-ին, 9-10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-7-ի գիշերը և կեսօրից հետո, 9-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 5-ի ցերեկը, 6-10-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Հհ 05.06

Երևան քաղաքում` 

Հունիսի 5-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիս 6-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևան 05.06

Երևան քաղաքի հունիսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    36°C (2022թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`          4.9°C (1967թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    20.9°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
05.06

Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ