Եղանակը Հայաստանում
հուլիսի 04 • 10:07, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ի գիշերը և կեսօրից հետո, 7-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 5-ին նույնքան կնվազի։

Հհ 04.07

Երևան քաղաքում` 

Հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։

Երևան 04.07

Երևան քաղաքի հուլիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    38.8°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         11.5°C (1976թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    24.7°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 04.07

Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ