Եղանակը Հայաստանում
ապրիլի 04 • 10:07, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 6-9-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հհ 04.04

Երևան քաղաքում`

Ապրիլի 4-ի և 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ:

Երևան 04.04

Երևան քաղաքի ապրիլի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    26.9°C (1952թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       -10.9°C (2004թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    10.4°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 04.04
Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ