Եղանակը ՀայաստանումԻրազեկում
մարտի 04 • 09:56, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Մարտի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Մարտի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 4-ի ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ գետնաբուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը 4-8-ի և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Հհ 04.03


Երևան քաղաքում` 

Մարտի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան 04.03

Երևան քաղաքի մարտի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    21.5°C (2004թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       -25.2°C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    3.7°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 04.03
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ