Եղանակը ՀայաստանումԻրազեկում
նոյեմբերի 04 • 10:26, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Նոյեմբերի 5-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ մինչև 20- 25 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 4-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային  գոտիներում՝  ձյան տեսքով։ Նոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 5-ին առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Screenshot 2024 11 04 140729

Երևան քաղաքում`

4-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Screenshot 2024 11 04 140819

Երևան քաղաքի նոյեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    20.3°C (1990թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`    -2.8°C (2014թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    9.2°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Screenshot 2024 11 04 140922
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ