Եղանակը ՀայաստանումԻրազեկում
մարտի 03 • 10:19, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Մարտի 3-ի երեկոյան, 4-ի ցերեկն առանձին շրջաններում, 4-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Մարտի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 3-ի ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ, մարտի 4-ին և 6-ին՝ 12-15 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

 Օդի ջերմաստիճանը 3-8-ը և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Հհ 03.03

Երևան քաղաքում` 

Մարտի 3-ի ուշ երեկոյան, 4-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։ Մարտի 4-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 03.03Երևան քաղաքի մարտի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    20.9°C (2004թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -25°C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    3.4°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 03.03
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ