Եղանակը ՀայաստանումԻրազեկում
փետրվարի 03 • 10:29, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը, 7-8-ն առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 3-ի ցերեկը, 4-5-ը, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին սպասվում է ձյուն։
Երևան քաղաքի փետրվարի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14°C (2010թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -26.2°C (1972թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -2.6°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ