հունիսի 02 • 09:54, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հունիսի 2-ի ցերեկը, 5-6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 3-4-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-6-ի գիշերը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 3-4-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, հունիսի 5-7-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունիսի 2-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 6-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հունիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.6°C (1990թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.6°C (1997թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 20.7°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ