Եղանակը Հայաստանում
ապրիլի 02 • 10:06, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 2-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 3-7-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 2-3-ը, 5-6-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին, 5-ի երեկոյան ժամերին, 6-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը՝ նաև ամպրոպ։ Ապրիլի 4-ին, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի ապրիլի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 27°C (1955թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -3°C (1982թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.4°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի նվազում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ