Եղանակը ՀայաստանումԻրազեկում
նոյեմբերի 01 • 10:18, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով,  նոյեմբերի 4-6-ի գիշերը՝ ևս 3-5 աստիճանով։

Screenshot 2024 11 01 140523

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 1-2-ը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։

Screenshot 2024 11 01 140607

Երևան քաղաքի նոյեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`                  21.7°C (1960թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`                      0.3°C (2016թ.)
  •   Օդի միջին օրական ջերմաստիճան`                 9.8°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Screenshot 2024 11 01 140653

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ