Եղանակը ՀայաստանումԻրազեկում
հոկտեմբերի 01 • 10:01, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`  

Հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

10 01 Armenia

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

10 01 Yerevan

Երևան քաղաքի հոկտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.                     

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝                  30.3°C (2004թ.)
  •  Օդի նվազագույն ջերմաստիճան՝                        5.1°C (1958թ.)
  •  Օդի միջին օրական ջերմաստիճան՝                17.1°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Screenshot 2024 10 01 134742
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

 ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ