Եղանակը Հայաստանում
մարտի 22 • 09:42, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը՝ ձյան տեսքով, մարտի 22-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 24-27-ի ցերեկային ժամերին կբարձրանա 8-10 աստիճանով։

Arm22mets

Երևան քաղաքում`

Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ի ցերեկը, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Arm22poqr

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ