Եղանակը ՀայաստանումԻրազեկում
սեպտեմբերի 20 • 10:08, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`  

Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ն առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

09 20 Armenia

 Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

09 20 Yerevan

 Երևան քաղաքի  սեպտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.                    

·         Օդի առավելագույն ջերմաստիճան՝                      33.2°C (1998թ.)
·         Օդի նվազագույն ջերմաստիճան՝                            5.3°C (198.)
·         Օդի միջին օրական ջերմաստիճան՝                      19.0°C

  ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Screenshot 2024 09 20 133855
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում:

 ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ