Եղանակը ՀայաստանումԻրազեկում
սեպտեմբերի 11 • 10:18, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Սեպտեմբերի 11-12-ի կեսօրից հետո 13-14-ը` ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով, 13-14-ն աստիճանաբար նույնքան կնվազի։

11armra

Երևան քաղաքում`                

Սեպտեմբերի 11-12-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 13-ի ցերեկը, 14-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 13-ի գիշերը,  15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

11ray

Երևան քաղաքի  սեպտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.                     

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      34.6°C (2014 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա             6.4°C (1969 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան      20.6°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

11g

Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ