ԻրազեկումԵղանակը Հայաստանում
հունվարի 05 • 09:58, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Հունվարի 5-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում` նաև բուք, ճանապարհներին` մերկասառույց։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 7-8-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով։

Արմ05մեծ

Երևան քաղաքում`

Հունվարի 5-ի ուշ երեկոյան և 6-ի գիշերը սպասվում է ձյուն։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արմ05փոքր

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ