Փրկարարական ծառայողներն օպերատիվորեն արձագանքել են ուժեղ քամու հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակներին
հունիսի 12 • 12:21, 2026
Հունիսի 11-ին Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները մայրաքաղաքում և մարզերի մի շարք բնակավայրերում աշխատում էին արտակարգ ռեժիմով։
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ժամը 19։00-ից սկսած՝ ստացվել էին ուժեղ քամիների վերաբերյալ մի շարք ահազանգեր։ Փրկարարական ծառայողները րոպեներ անց տեղում էին՝ ապահովելու քաղաքացիների անվտանգությունն ու վերացնելու ուժեղ քամիների հետևանքները։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, գնահատել ստեղծված իրավիճակը, ապա անցել անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը։ Հատուկ տեխնիկայի օգտագործմամբ մասնատել և ճանապարհներից հեռացրել են տապալված ծառերը՝ վերականգնելով երթևեկելի հատվածների բնականոն վիճակը, նաև ապամոնտաժել են տանիքների պոկված ծածկերը։
Մասնագիտական բարձր պատրաստվածության, արագ կողմնորոշման և համակարգված աշխատանքի շնորհիվ փրկարարական ծառայողները օպերատիվորեն արձագանքել են բոլոր արտակարգ դեպքերին։