Եղանակը Հայաստանում
նոյեմբերի 24 • 10:37, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.5°C (2022թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -12.2°C (1973թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 3.1°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ