նոյեմբեր 18 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 18-ի և 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-ին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 22-ի ցերեկը առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Նոյեմբերի 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 18-ի և 21-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, 19-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 18.5°C (1966թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -9.4°C (2001թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.4°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ