Եղանակը Հայաստանում
ապրիլի 04 • 10:16, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 4-ի և 7-ի ցերեկը, 8-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, ապրիլի 5-ին, 6-ի ցերեկը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-9-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, ապրիլի 5-6-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում`
Ապրիլի 4-ի ցերեկը, 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 5-ին և 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ