օգոստոսի 31 • 10:05, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 31-ի կեսօրից հետո, սեպտեմբերի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո, 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Քամին` հարավարևելյան՝ և արևելյան`4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 2-5-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում` 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում`
Օգոստոսի 31-ի կեսօրից հետո, սեպտեմբերի 1-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ Սեպտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի սեպտեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.7°C (2022թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9°C (1988թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.7°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ