ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
հուլիսի 31 • 09:59, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 1-2-ի և 5-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-5-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-ին և 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 31-ի, օգոստոսի 1-5-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։

Երևան քաղաքի օգոստոսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    39.7°C (2011թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         11.2°C (1982թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    26.7°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ