դեկտեմբերի 30 • 09:46, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, հունվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելոիություն։ Դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Քամին` հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 9-11 աստիճանով, հունվարի 3-4-ն աստիճանաբար կնվազի 14-18 աստիճանով։
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, հունվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ը սպասվում է ձյուն:
Երևան քաղաքի դեկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 14°C (2017 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -24.9°C (1953 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -2.9°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում: