ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
հոկտեմբեր 30 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 30-ի կեսօրից հետո, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ը, 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 5-7 աստիճանով, մյուս շրջաններում՝ 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`       23.6°C (2020թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`           -4.5°C (1969թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`       9.8°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ