սեպտեմբերի 30 • 10:18, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ: Հոկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, հոկտեմբերի 3-5-ը նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-2-ը հնարավոր է անձրև։ Հոկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 2.1°C (1992թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.5°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ