Եղանակը Հայաստանում
ապրիլի 30 • 10:54, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 30-ի երեկոյան, մայիսի 1-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով, մայիսի 3-4-ը ևս 3-4 աստիճանով։

Հհ 30.04

Երևան քաղաքում`

Ապրիլի 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-5-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևան 30.04

Երևան քաղաքի մայիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    30.8°C (1987թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         1,0°C (1978թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    14.9°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 30.04

Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ