Եղանակը Հայաստանում
հունվարի 30 • 10:15, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հունվարի 31-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում՝ Երևանում սպասվում է մառախուղ։
Հունվարի 31-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում`

Հունվարի 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 31-ին գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ, հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Снимок

Երևան քաղաքում`

Հունվարի 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին կեսօրից հետո, փետրվարի 1-4-ը սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 31-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։

Снимок 1

Երևան քաղաքի հունվարի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    15°C (1987 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -24.7°C (1972 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    -3.1°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Снимок 3
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ