հունիսի 30 • 10:08, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հունիսի 30-ի և հուլիսի 3-ի ուշ երեկոյան, հուլիսի 1-ի գիշերը, 4-ի և 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի, 4-ի և 5-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-5-ն առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հունիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12°C (2004թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.2°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ