keyboard_arrow_left
Եղանակը Հայաստանում
հոկտեմբեր 29 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 29-ի կեսօրից հետո, 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ին ցերեկային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 29-ի կեսօրից հետո, 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.2°C (2020թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.2°C (1977թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.3°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ