Եղանակը Հայաստանում
հոկտեմբերի 29 • 09:46, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Հոկտեմբերի 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ: Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 29-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին կնվազի 6-9 աստիճանով, նոյեմբերի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Հհ 29.10

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 29.10

Երևան քաղաքի հոկտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    24.2°C (2020թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -4.2°C (1977թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    10.3°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 29.10

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ