Եղանակը Հայաստանում
սեպտեմբերի 29 • 11:13, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հոկտեմբերի 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ: 

Քամին՝ արևմտյան՝ 3- 6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։ Սեպտեմբերի 29-30-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հոկտեմբերի 1-2-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Հհ 29.09

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 29-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ի գիշերը հնարավոր է անձրև։

Երևան 29.09

Երևան քաղաքի սեպտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    31°C (2010թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        4.1°C (1992թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    18°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 29.09

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ