հունիսի 29 • 10:04, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի ուշ երեկոյան, 4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի և 4-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հունիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.5°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.4°C (2004թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.2°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ