մայիսի 29 • 10:47, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Մայիսի 29-ի ցերեկը, 30-ին շրջանների մեծ մասում, 31-ին, հունիսի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը և կեսօրից հետո, 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 29-ի ցերեկը, 30-ին տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։ Հունիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Երևան քաղաքում`
Մայիսի 29-ի ցերեկը, 30-ի օրվա ընթացքում, մայիսի 31-ի գիշերը, հունիսի 1-ի, 2-ի և 3-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ի, 2-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մայիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 33.6°C (1990թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.7°C (2009թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 19.6°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ