սեպտեմբեր 29 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 29-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-4-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 29-ի ցերեկը, հոկտեմբերի 1-4-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ի ցերեկը կնվազի 4-7 աստիճանով, հոկտեմբերի 1-4-ը ևս 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 29-ի ցերեկը, հոկտեմբերի 1-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 30-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Երևան քաղաքի սեպտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31°C (2010թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.1°C (1992թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ