հուլիսի 29 • 09:43, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ի գիշերը և ուշ երեկոյան, 31-ի գիշերը, օգոստոսի 1-2-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ի և 31-ի ցերեկը, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 29-31-ն, օգոստոսի 1-3-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Հուլիսի 29-ի և օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-31-ն, օգոստոսի 1-ին և 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-31-ի, օգոստոսի 1-3-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։
Երևան քաղաքի հուլիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.8°C (2000թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 10.5°C (2009թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.6°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ